Հուսալի շինարարական լուծումներ՝ որակով, անվտանգությամբ և վստահությամբ։

Get In Touch

img

ՀՀ ք. Երևան, Արարատյան 87/2 0043

Շինարարական ոլորտում ժամանակը ոչ միայն արժեքավոր է, այլ նաև որոշիչ գործոն։ Երբ խոսքը գնում է բազմահարկ շենքերի կառուցման մասին, շատերի մոտ առաջին հարցը միշտ նույնն է․ «Արդյո՞ք հնարավոր է նման մասշտաբի աշխատանքներն իրականացնել կարճ ժամկետներում՝ առանց որակի նվազման»:

Խանջյան 7/2 հասցեում մենք ապացուցեցինք, որ հնարավոր է։ Մեր թիմը ընդամենը 5 ամսվա ընթացքում ավարտին հասցրեց 18-հարկանի մոնոլիտային շենքի կառուցումը։ Այս նախագծի առանձնահատկություններից էր նաև եռահարկ ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցումը, ինչը պահանջում էր բարձր ճշգրտություն և տեխնոլոգիական նորարար մոտեցումներ։

Ինչպե՞ս դա հաջողվեց

Մեր աշխատանքի հիմքում միշտ կանգնած է երեք կարևոր սկզբունք․

  1. Տարիների փորձ և պրոֆեսիոնալ թիմ – Մետրոշինը երկար տարիներ է, ինչ ղեկավարում և իրականացնում է ամենաբարդ նախագծերը՝ առանց շեղվելու որակի բարձր չափանիշներից։

  2. Ժամանակի արդյունավետ կառավարում – Ճշգրիտ պլանավորումից մինչև աշխատանքների փուլային վերահսկողություն, մենք գիտենք՝ ինչպես ապահովել բարձր արտադրողականություն կարճ ժամկետներում։

  3. Ժամանակակից տեխնոլոգիաներ և նյութեր – Մոնոլիտային շինարարությունը պահանջում է նորարար մոտեցում և վստահելի նյութերի ընտրություն։ Մենք վստահ ենք՝ դա է կայունության և ամրության գաղտնիքը։

Ինչու՞ ընտրել հենց մեզ 

Այս նախագիծը ևս մեկ անգամ հաստատեց, որ Մետրոշինը վստահելի գործընկեր է մասշտաբային շինարարության համար։ Մենք ապացուցեցինք, որ հնարավոր է համատեղել․

  • արագություն

  • բարձր որակ 

  • և երաշխավորված արդյունք 

Եթե ցանկանում եք, որ ձեր շինարարական նախագիծը ոչ միայն ավարտվի նախատեսված ժամկետում, այլև ստանա փայլուն արդյունք, դիմե՛ք մեզ։ Մետրոշինի թիմը պատրաստ է իրականացնել Ձեր ամենահամարձակ գաղափարները։

Live