Հուսալի շինարարական լուծումներ՝ որակով, անվտանգությամբ և վստահությամբ։

Get In Touch

img

ՀՀ ք. Երևան, Արարատյան 87/2 0043

Մեր մասին

Մենք ավելի քան 35 տարվա փորձով բազմապրոֆիլ շինարարական կազմակերպություն ենք և մեր գլխավոր նպատակն է տրամադրել լավագույն շինությունները։

METROSHIN CONSTRUCTIONS
img

Մեր որդեգրած շինարարության մոդելը նշանակում է վստահելի տեխնիկա, ժամանակին համընթաց նախագծեր և որակյալ նյութեր, որոնք ապահովում են ամրություն ու նրբագեղ տեսք։

Մեր պատմությունը

Մեր Սկիզբը՝ Մետրոյի Շինարարությունից

«Մետրոշին» ԲԲԸ-ն հիմնադրվել է 1987 թվականին՝ ի սկզբանե որպես մետրոյի շինարարությամբ զբաղվող կազմակերպություն։ Խորհրդային Միության փլուզման պատճառով, մենք միայն հասցրինք մեր ձեռագիրը թողնել մետրոյի «Չարբախ» կայարանի շինարարության մեջ։ Սակայն մեր առաքելությունը՝ կառուցել և զարգացնել, շարունակվեց այլ ոլորտներում՝ նույն նվիրվածությամբ։

Վերակազմավորում և Նոր Սկիզբ

1996 թվականին ընկերությունը վերապրոֆիլավորվեց և սեփականաշնորհվեց։ Այդ պահից սկսած՝ մենք աստիճանաբար ներգրավվեցինք պետական և մասնավոր շինարարական ծրագրերում՝ ընդլայնելով մեր գործունեության շրջանակը։

Մեծ Նախագծեր՝ Մեծ Փորձառություն

2000 թվականից հետո «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ իրականացված մի շարք շինարարական նախագծերը դարձան մեր աճի նոր շրջանի մեկնարկը։ Այս շրջանում ամենանշանակալի աշխատանքներից էր Ծաղկաձորի հանրապետական մարզաբազայի փակ լողավազանի շինարարությունը։ Այս յուրահատուկ և տեխնիկապես բարդ նախագիծը մեր թիմը իրականացրեց որակյալ և սեղմ ժամկետներում՝ արժանանալով Հայաստանի Հանրապետության նախագահի հատուկ շնորհակալագրին։

Միաժամանակ մենք կառուցել ենք Սևան-Դիլիջան ավտոճանապարհային թունելի մեծ մասը։ Աշխատանքները կատարվել են առանց պատահարների, ինչը վկայում է մեր անձնակազմի բարձր մասնագիտական վարպետության մասին։

Ժամանակակից Մոտեցումներ և Տեխնոլոգիաներ

Մեր բոլոր շինարարական աշխատանքներում կիրառվում են առաջադեմ տեխնոլոգիաներ և բարձրորակ նյութեր՝ հատկապես հաշվի առնելով արտասահմանյան պատվիրատուների խստապահանջ մոտեցումները։

Հատկանշական է այն, որ Մետրոշինը հանդիսանում է ինքնաբավ կազմակերպություն, ունի իր սեփական տեխնիկական միջոցները ծրագրերն իրականացնելու համար։

img

Ինչո՞ւ ընտրել հենց մեզ

img

Արագություն, որակ, վստահելիություն

Այս արժեքներով է Մետրոշինը կառուցում ամուր ու հուսալի շինություններ։

img

Պրոֆեսիոնալիզմ ու նվիրվածություն

Դա է ամուր ու երկարատև արդյունքի հիմքը։

img

35+ տարվա փորձ, որակ և արագություն՝ մեկ հասցեում

Մետրոշինը երաշխավորում է, որ ձեր շինությունը կկառուցվի բարձր մակարդակով՝ ամենասեղմ ժամկետներում։

img

Անհատական մոտեցում յուրաքանչյուր շինարարությանը

Մետրոշինը կառուցում է շինություններ՝ լիովին համապատասխանեցնելով պատվիրատուի անհատական պահանջներին։

Live